Առողջ կին
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am
ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը։ Սրանից ելնելով՝ դեռահասները դեռ չհատած հոգեբանական և էմոցիոնալ հասունության սահմանները, ինչպես նաև ձեռք չբերած նյութական անկախություն, հաճախ սեռական կոնտակտներ են ունենում՝ այն էլ մի քանի զուգընկերների հետ։ Անբարո սեռական կյանքն ի վերջո հանգեցնում է անցանկալի հղիության, որն ավելի հաճախ ավարտվում է աբորտով՝ վերջինիս բոլոր հնարավոր բարդություններով, ինչպես նաև սպեցիֆիկ վարակներ ձեռք բերելով, որոնք հատկապես արագ են տարածվում երիտասարդության անզգույշ և անփույթ միջավայրում և առաջ բերում անկանխատեսելի հետևանքներ։ Հետևաբար, երիտասարդությանն առաջարկվող հակաբեղմնավորիչը պետք է միաժամանակ երկու պահանջ բավարարի՝
- պաշտպանի հղիանալուց (և որպես հետևանք՝ աբորտից ու նրա բարդություններից)
- պաշտպանի սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՆՑ ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ
Այս տարիքում կանայք կարող են օգտագործել գոյություն ունեցող բոլոր հակաբեղմնավորիչ միջոցները։ Միայն թե հարկ է հաշվի առնել, որ այս տարիքում կանայք կարող են ինչ-ինչ հիվանդություններ կամ վատ սովորություններ ունենալ, որոնք կսահմանափակեն այս կամ այն կոնտրացեպտիվ միջոցների կիրառումը։
ԿԱՆԱՆՑ ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Կնոջ վերարտադրողական առողջության պահպանման կարևորագույն ֆակտոր է երեխայի ծննդից հետո առաջին ամիսներին անցանկալի հղիությունից խուսափելու խնդրի լուծումը (կրծքով կերակրելը միշտ չէ, որ պաշտպանում է հղիանալուց, ինչպես կարծում էին անցյալում)։
Այս ժամանակահատվածում նախապատվությունը պետք է տալ այնպիսի միջոցների, որոնք չեն ազդում լակտացիայի (կաթնարտադրության) և երեխայի զարգացման վրա։
ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԻՑ ԲԱՐՁՐ ԿԱՆԱՆՑ ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ
Այս տարիքի կանայք հակաբեղմնավորիչների ընտրության հարցում պետք է սահմանափակվեն հորմոնալ միջոցների կիրառմամբ, ինչը յուրատեսակ հորմոնալ թերապիա է և կոչված է պահպանելու կնոջ կյանքի «բարձր որակը» (երիտասարդությունը երկարաձգելու), ինչպես նաև կանխելու որոշ հիվանդություններ, որոնք ծագում են կնոջ հորմոնալ համակարգի «մարման» արդյունքում։
Ինչպես պարզ դարձավ, հակաբեղմնավորիչների մեծ մասը կանանց համար են նախատեսված։ Ընտրեք ձեր տարիքի, առողջական վիճակի, ինչու չէ նաև ցանկությանը համապատասխան։ Բոլոր դեպքերում, ավելի ճիշտ է ու ապահով ընտրություն կատարելիս խորհրդակցել բժշկի հետ։
Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն